Հռոմի պապն ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ` միլիանավոր հեռուստատեսային հանդիսատեսի առաջ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի հարավում գտնվող Չեստոխովա քաղաքի Յասնայա գորա վանքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 79-ամյա Ֆրանցիսկոս պապն աստիճաններին մոտենալու ընթացքում հանկարծ վայր ընկնում։ Նրան օգնում են մոտակայքում գտնվող հոգևորականները: Դրանից հետո Հռոմի պապը ելույթով հանդես է գալիս հավատացյալների առաջ:
Ֆրանցիսկոս պապը Լեհաստան է ժամանել «Երիտասարդության համաշխարհային օրեր» համագումարի շրջանակներում, որը անց է կացվում Կրակովում հուլիսի 26-ից 31-ը:





















