Նյույորքցիներին օրական 120 անգամ չինական քարոզչական տեսանյութ են ցուցադրում (տեսանյութ)
Նյու Յորքի գլխավոր հրապարակում` Թայմս Սքուերում, օրվա մեջ 120 անգամ ցուցադրվում է Հարավ-չինական ծովում գտնվող վիճելի կղզիների մասին Չինաստանի կառավարության քարոզչական տեսանյութը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տեսանյութի հեռարձակումը սկսվել է հուլիսի 23-ից: Ցուցադրվող կադրերում ներկայացվում են վիճելի տարածքների բնական գեղեցկությունը, ինչպես նաև պնդումն առ այն, որ այդ տարածքները պատկանում են Չինաստանին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 12-ին Հաագայի միջազգային դատարանը վճռել է, որ Չինաստանը պատմականորեն իրավասու չէ հավակնել վիճելի կղզիներն իրենը համարելուն և, որ նման կերպ վարվելով` այն խախտում է Ֆիլիպինների իրավունքները:










