Ռիգայի քաղաքապետին տուգանել են ռուսերեն խոսելու համար
Լատվիայի Պետական լեզվի կենտրոնը տուգանել է մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին` սոցկայքերում ռուսաց լեզվի օգտագործման համար:
Ինչպես նշում է euromag.ru-ն, այս մասին հայտնել է ինքը` Ուշակովը, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Տուգանքի մասին ես տեղեկացել եմ ոչ թե Լեզվի պետական կենտրոնից, այլ` լրագրողներից»,-նշել է քաղաքապետը:
Վերջինը մանրամասնել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը, իսկ քաղաքային ադմինիստրացիան էլ կշարունակի մարդկանց հետ առաջվա պես շփվել 3 լեզվով` լատվիերենով, ռուսերենով ու անգլերենով:
«Իսկ Պետական լեզվի կենտրոնին խորհուրդ կտամ զբաղվել նրանով, ինչն իրեց մոտ լավ է ստացվում, օրինակ` մտածել, թե ինչպես լատվիերենով կարելի է անվանել պոկեմոններին»,-հավելել է Ուշակովը:










