Հարյուրավոր ամերիկյան աստղեր Թրամփի դեմ ուղղված խնդրագիր են ներկայացրել
ԱՄՆ-ում Հոլիվուդի և երգարվեստի հարյուրավոր հայտնի ներկայացուցիչներ նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի դեմ ուղղված խնդրագիր են ներկայացրել` բողոքելով էքսցենտրիկ միլիարդատիրոջ ատելություն սփռող գաղափարախոսության դեմ:
«Մենք կազմում ենք այն արվեստագետների կոալիցիան, որը միանում է միլիոնավոր շարքային ամերիկացիներին, ովքեր դեմ են հանրապետական թեկնածուի ընտրվելուն: Մենք պարտավոր ենք օգտագործել մեզ ընձեռնված հարթակները Թրամփի նախագահության վտանգների ու սպառնալիքների մասին բարձրաձայնելու համար»,-նշվում է խնդրագրում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, խնդրագրի տակ ստորագրել են Լենա Դյուհեմը, Մոբին, Ջեյն Ֆոնդան, Քերի Վաշինգտոնը, Ջուլիանա Մուռը, Պատրիսիա Արկետն ու այլք:
Աստղերի կարծիքով, «Թրամփն ուզում է ԱՄՆ-ն վերադարձնել այն ժամանակները, երբ վախը ծնում էր բռնությունը, իսկ ագահությունը` խտրականություն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը ծավալվում է Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինտոնի մեջև:










