Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել զինված խմբավորումների հանձնված անդամներին համաներելու մասին

14:07 • 28.07.16

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել բոլոր զինված անձանց, ինչպես նաև նախկինում դատական պատժից խուսափածներին համաներելու մասին,  եթե նրանք ինքնուրույն հանձնվեն և վայր դնեն զենքը, ինչպես նաև ազատեն անձանց, ովքեր բռնի կերպով պահվում են նրանց կողմից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է սիրիական SANA գործակալությունը:

 

Հրամանագրում նշվում է, որ նրանց նկատմամբ, ովքեր համաձայն են պահել այդ պայմանները, ոչ մի մեղադրանք չի ներկայացվի:

 

Փաստաթուղթը գործում է հրապարակման օրվանից երեք ամսվա ընթացքում: Ուժով քաղաքացիների պահող և առանց որևէ պայմանի նրանց ազատել պատրաստ անձանց համար նախագահական համաներումը կգործի մեկ ամիս: