Գրոհայինները Հալեպում արգելել են տղամարդկանց դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց
Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայիններն արգելել են տղամարդկանց լքել ռազմական գործողությունների գոտին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աղբյուրին:
«Անվտանգ միջանցքներով դուրս են գալիս միայն կանայք, երեխաները և ծերերը: Մինչև 50 տարեկան տղամարդիկ փաստացիորեն պատանդ են, նրանց արգելել են դուրս գալ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թաղամասերից»,- ասել է նա:
Աղբյուրների կարծիքով՝ գրոհայինները մտադիր են տղամարդկանց օգտագործել որպես կենդանի վահան և բանակի հետ առևտրի առարկա:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հալեպում Սիրիայի կառավարության հետ միասին Ռուսաստանի մարդասիրական գործողության մեկնարկի մասին: Նա նշել է, որ քաղաքից դուրս գալու համար երեք միջանցք է ստեղծվել խաղաղ բնակիչների և մեկ միջանցք՝ զենքով և տեխնիկայով գրոհայինների համար:










