Ավստրալիայի երկնքում երկու ինքնաթիռ հրաշքով են խուսափել իրար բախվելուց
AirAsia ընկերության Airbus A330-ը և Jetstar ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը ավստրալական Գոլդ-Քոսթ քաղաքի օդանավակայանի մոտակայքում հրաշքով խուսափել են բախումից, հայտնում է Sydney Morning Gerald-ը:
Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ: AirAsia ինքնաթիռը թռչում էր Օքլենդ, իսկ Jetstar-ը վայրէջք էր կատարում Մելբուրնից թռչելուց հետո: Ինքնաթիռները հայտնվել են իրարից 152 մետր հեռավորության վրա, երբ աշխատել են երկու օդանավերի անվտանգության համակարգերը:
Օդանավակայանի ծառայությանը դիմելուց հեոտ դիսպետչերը թույլ է տվել Airbus Ա320-ին իջեցնել բարձրությունը և հաջողվել է խուսափել բախումից:










