Չինաստանում շրջվել է 10 հազար բադիկ տեղափոխող բեռնատարը (լուսանկարներ)
Չինաստանի արևելքում գտնվող Շանդուն շրջանի ակտիվ երթևեկություն ունեցող ավտոճանապարհի վրա վթարի է ենթարկվել մոտ 10 հազար բադիկ տեղափոխող բեռնատարը: Վթարի հետևանքով թռչուններն ազատության մեջ են հայտնվել, գրում է Russia Today-ը:
Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, որոնք արագ գնահատել են իրավիճակը և փորձել են բադիկներին հեռու քշել ճանապարհից՝ այլ վթարային իրավիճակների ստեղծումից խուսափելու համար:













