Ֆրանսիական եկեղեցում պատանդ վերցնելու գործով երեք մարդ է կալանավորվել

16:21 • 29.07.16

Ֆրանսիական Ռուան քաղաքի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման գործով ոստիկանները երեք մարդ են կալանավորել, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցների՝ հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրներին։

 

Հայտնի է, որ կալանավորվածներից մեկը ծնունդով Սիրիայից է և  ավելի վաղ Ֆրանսիայում ապաստարան էր խնդրել։ Նշվում է, որ ևս երկու մարդ ազատ են արձակվել։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ռուան քաղաքի արվարձանում գտնվող կաթոլիկ եկեղեցում երկու անհայտ անձ պատանդներ են վերցրել։ Հարձակման արդյունքում սպանվել է մեկ քահանա, երկու մարդ տուժել են, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հատուկ գործողության արդյունքում հարձակվողները ոչնչացվել էին։