Միասեռականներին թույլ են տվել պսակադրվել Վերոնայի հանրահայտ Ջուլիետի պատշգամբում

11:10 • 29.07.16

Իտալական Վերոնա քաղաքի իշխանությունները  հայտնել են, որ այսուհետ  պսակադրությունների համար աշխարհում ամենառոմանտիկ վայրերից մեկը՝ Ջուլիետի  պատշգամը, բաց է նաև միասեռական զույգերի համար:

 

Ինչպես նշում է italia-ru.com-ը, այսուհետ  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերը կկարողանան օրենքի շրջանակում իրենց պսակադրությունը կազմակերպել շեքսպիրյան գլուխգործոցից հայտնի  Ջուլիետի տանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս նման հնարավորություն էր ընձեռնված բացառապես հետերոսեքսուալ զույգերին: