Չինացիներն ու զբոսաշրջիկները աղյուս առ աղյուս քանդում են Չինական մեծ պատը

14:33 • 29.07.16

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստվում են խստացնել աշխարհի կարևորագույն պատմական հուշարձաններից մեկի՝ Չինական մեծ պատի հանդեպ հսկողությունը՝ թույլ չտալով մարդկանց գողանալ դրա աղյուսները:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Պատի հարակից բնակավայրերում ապրող մարդիկ քանդում են պատն ու դրա քարերը գողանում իրենց՝ համար տուն կառուցելու նպատակով: Տեղացիներին չեն զիջում  նաև զբոսաշրջիկները, ովքեր քարերն իրենց հետո որպես հուշանվեր են տանում:

 

Այս ամենի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների համաշխարհային ժառանգության ցանկում ներառված նմուշն աստիճանաբար փլուզվում է:

 

Իշխանությունների փոխանցմամբ, այժմ իրենք  մշտական հսկողություն են իրականացնելու Պատի 21,000 կիլոմետրանոց երկայնքով, որպեսզի կանխեն քարերի գողությունը:

 

Աղբյուրը նկատում է, որ Չինական մեծ պատի քայքայմանը մարդկային գործոնից զատ նպաստում են նաև անպարենպաստ եղանակային պայմանները, որոնք էրոզիայի են ենթարկում պատի տարբեր հատվածները:

 

Հայտնի է, որ ներկայում լավ պահպանված է համարվում միայն Պատի  10%  տոկոսը: