Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացվել. կկարճվի նաև քրեական գործի վարույթը
Քննիչը կայացրել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում՝ փորձագետի եզրակացության և ձեռք բերված ապացույցների համադրությամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
«Վարույթն իրականացնող մարմինը ստացել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ»,-հայտնեցին ՔԿ-ից:
Եզրակացություն ներկայացված փորձագետը ևս հարցաքննվել է: Կկարճվի նաև քրեական գործի վարույթը:
Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ի գիշերը և նրա մոտ խուզարկությամբ դանակ էր հայտնաբերվել: Լևոն Բարսեղյանի նկատմամբ քրեական քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 235 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը:










