Իրանից 2-3 ամիս կպահանջվի՝ պատժամիջոցներից առաջ գրանցված նավթի արդյունահանման մակարդակին հասնելու համար
Իրանից կպահանջվի ևս 2-3 ամիս՝ պատժամիջոցներից առաջ գրանցված նավթի արդյունահանման մակարդակին հասնելու համար:
Այդ մասին այսօր հայտարարել է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իսլամական Հանրապետության կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մահմուդ Վաեզին, գրում է РИА Новости-ն:
«Մենք այժմ արդյունահանում ենք մինչև պատժամիջոցները գրանցված նավթի արդյունահանման մակարդակի մոտ 80 տոկոսը: Պատրաստվում ենք վերադառնալ արդյունահանման ամբողջական ծավալի 2-3 ամսից»,- ասել է Վաեզին լրագրողներին:










