Կրասնոդարում սպանել են տատիկին՝ երեք թոռների հետ միասին

15:08 • 29.07.16

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում սպանվել է մեկ կին ու նրա երեք թոռները, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչության կայքում տեղադրված հայտարարությանը։

 

Նշվում է, որ սպանությունը կատարվել է հուլիսի 28-ին։ Հանցագործության իրագործման մեջ կասկածվում է ընտանիքի նախկին հարևան 28-ամյա Դենիս Դանիլովը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայր հանդիսացող սեփական տանը գտնվել են 65-ամյա կնոջ ու նրա 7-, 9- և 11-ամյա թոռների դիակները։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործության պատճառ կարող էր հանդիսանալ հողատարածքի շուրջ ծագած կոնֆլիկտը։