Գերմանիայում Pokemon Go խաղի պատճառով դանակահարություն է տեղի ունեցել

11:55 • 29.07.16

Գերմանիայում երեք տղամարդ դանակի հարվածից վիրավորումներ են ստացել  վերջերս ներկայացված ու ամբողջ աշխարհում իսկական մոլուցքի վերածված Pokemon Go խաղի պատճառով ծագագ վեճի ընթացքում:

 

Ինչպես նշում է Euromag-ը, դանակահարաությունը տեղի է ունեցել, երբ վիրտուալ էակների՝ պոկեմոնների որսորդները բախվել են իրար: Սկզբում  խաղացողներն ուղղակի հրմշտել են իրար, իսկ հետո նրանցից մեկը դանակ է հանել:

 

Ներկայում բոլոր տուժածները հոսպիտալացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Pokemon Go խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, որոնց կարելի է տեսնել ու որսալ Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների միջոցով: Խաղի ստեղծողների մտահղացմամբ՝ աշխարհով մեկ սփռված են Poke Stops  անցակետեր, որոնք խաղացողներին խաղը շարունակելու համար անհրաժեշտ միավորներ են տալիս:

 

Բացի այդ, այդ անցակետերի միջոցով կարելի է գրավել վայրի պոկեմոններին, որոնց խաղացողներն այնքան շատ են ուզում բռնել:

anwt`