Հռոմի պապն այցելել է Օսվենցիմի ճամբար (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Աուշվից-Բիրկենաու գերմանա–ֆաշիստական համակենտրոնացման ճամբար։ Նա մենակ, լռության մեջ քայլել է համակենտրոնացման ճամբարում, որտեղ 1,1 միլիոն մարդ՝ հիմնականում հրեաներ են սպանվել:
Ֆրանցիսկոս պապը հանդիպել է նաև վերապրածների,, համբուրել նրանց և զրուցել:
Այսօր Ֆրանցիսկոս պապի՝ Լեհաստան կատարած այցի երրորդ օրն է. այցը երկրի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին է նվիրված։
Ֆրանցիսկոս պապը դարձել է երրորդ Հռոմի պապը, որ քայլել է՝ անցնելով Օսվենցիմի հիմնական դարպասները: Այնուամենայնիվ, չնայած իր նախորդներին՝ Ֆրանցիսկոս պապը չի խոսել այդտեղ տեղի ունեցած սարսափների մասին, նա քայլել է մենակ՝ լռության մեջ:
Ֆրանցիսկոս պապը մոմ է վառել Մահվան պատի մոտ, այնուհետև աղոթել է եկեղեցու կողմից սրբադասված լեհ կաթոլիկ քահանա Մաքսիմիլիան Կոլբեի բանտախցում: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, նա երկար ժամանակ ծնկաչոք է մնացել ստորգետնյա խցում, որը լուսավորվում է միայն փոքր պատուհանից եկող լույսով:




























