Ստոկհոլմում մանրամասներ են պարզում կալանավորված ենթադրյալ ահաբեկչի մասին
Շվեդիայի իրավապահ մարմինները մտադիր են այսօրվա ընթացքում մանրամասներ պարզել Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանում կալանավորված տղամարդու մասին։
Վերջինիսկասկածում են ահաբեկչության մեջ ներգրավվածություն ունենալու համար, և նրան ենթադրաբար փնտրում են ռուսական իշխանությունները։
Դատախազ Ռոնի Յակոբսոնը РИА Новости-ին հայտնել է, որ կալանավորվածը ծնվել է 1979 թվականին և երկու քաղաքացիություն ունի, այդ թվում՝ ռուսական։ Դատախազը չի մանրամասնել տղամարդու հանդեպ կասկածների պատճառն ու նրա ազգային պատկանելությունը։
Յակոբսոնի խոսքերով՝ կալանավորվածը հարցաքննվելու է օրվա երկրորդ կեսին և Ռուսաստանին է հանձնվելու այն դեպքում, եթե նրա հանդեպ կասկածը կապված լինի Շվեդիայում պատժելի հանցագործության հետ։










