«Նուսրայի ճակատ» խմբավորումը հայտարարել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապերը խզելու մասին
«Նուսրայի ճակատ» խմբավորումից սիրիացի ջիհադիստները հայտարարել են, որ առանձնանում են «Ալ-Քաիդա»-ից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ ալ-Ջուլանին ուղերձ է ձայնագրել, որտեղ հայտարարել է խմբավորումը «Սիրիայի նվաճման ճակատ» անվանափոխելու մասին:
«Ալ-Ջազիրա» արաբական ալիքի հեռարձակած ձայնագրությունում Ջուլանին շնորհակալություն է հայտնել «Ալ-Քաիդա»-ին ըմբռնման համար, որ հարաբերությունները պետք է խզել:
Նա հայտարարել է, որ նոր խմբավորումը օտարերկրյա շարժումների հետ ոչ մի կապ չի ունենա։
Ենթադրաբար խմբավորումը հույս ունի ավելի սերտ միություններ ձևավորելել Սիրիայում կռվող այլ իսլամիստների հետ:
Վերլուծաբանների կարծիքով՝ «Նուսրայի ճակատ» խմբավորումը որոշել է վերակազմավորվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանն ակտիվացրեցին իրենց ռազմական ջանքերը խմբավորման դեմ:










