ՌԴ հանգստավայրերից մեկում արտակարգ դրություն է զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքի պատճառով

21:54 • 29.07.16

ՌԴ կազմում գտնվող Կուբան Հանրապետության Թանամի ավանում արտակարգ դրություն է հայտարարվել  խմելու ջրի անբավարարության պատճառով:

Ինչպես հայտնում է Meduza գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին,  ջրամատակարարման խափանումներն սկսվել են ամառային հանգստի հետ կապված հանգստացողների մեծաթիվ հոսքի պատճառով: Ջրի սպառումն ավանում գարնանային շրջանի համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Աղբյուրի համաձայն` բողոքներ են ստացվել, որ ջուրը վատնում են բազմաթիվ կիսաօրինական հյուրանոցներ և հանրային սննդի հաստատություններ:

Ջրամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում սահմանափակել ջրի մատակարարումը ձեռներեցներին, ովքեր անօրինական գործունեություն են ծավալում: