Թուրքիայում պետական հեղաշրջման մասնակիցներին համար ՙԴավաճանների գերազմանատուն՚ է կառուցվել

17:07 • 29.07.16

Ստամբուլի իշխանությունները  Թուրքիայում պետական հեղաշրջման չստացված փորձի մասնակիցներին համար «Դավաճանների գերեզմանատուն» են կառուցել, որտեղ հուղարկավորել են տասնյակ  մարդկանց:

 

«Սա դավաճանների գերեզմանատունն է, որի կողքով անցնող յուրաքանչյուր անձ կանիծի այստեղ թաղվածներին: Թո՛ղ Ալլահը նրանց հոգիներին խաղաղության չտա»,-Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի խոսքերն է մեջբերում  The Independent -ը:

 

Պարբերականը մանրամասնում է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են հավուր պատշաճի հոգեհանգստի արարողության իրականցնել զոհվածների համար՝ նրանց որակելով «անարժան»:

 

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները նշել է, որ թուրքական իշխանությունների նման պահվածքը թունավոր  և վտանգավոր մթնոլորտ է ստեղծում երկրում:

 

Հիշեցնենք, որ լույս  հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվել, որը, ցավոք, տապալվել է: Միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, 16.000-ից ավելի մարդ ձերբակալվել է: