Թուրքիայում հետաքննություն է սկսվել բուհերի ավելի քան 2300 դասախոսների նկատմամբ

17:39 • 29.07.16

Թուրքիայի բարձրագույն կրթության վարչությունը հետաքննություն է սկսել բարձրագույն ուսումնական հասատատությունների 2318 դասախոսների նկատմամբ, ովքեր կասկածվում են երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

 

Հետաքննությունն անց է կացվում 2239 դասախոսների և պետական բուհերի 672 աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր համալսարանների 79 դասախոսների և 97 աշխատակիցների նկատմամբ:

 

Ավելի վաղ Անթալիայի միջերկրածովյան համալսարանում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է մոտ 150 մարդ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ, կալանավորվել է ավելի քան 15 հազար մարդ: Աշխատանքից ազատվել է մոտ 66 հազար պետական ծառայող:

 

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության համար մեղադրել են  ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին և պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, այդ ժամանակ դատապարտել է ապստամբությունը և հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ դրան: