Աշխարհի 67 երկրներում գրանցվել են Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր. ԱՀԿ
Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր գրանցվել են աշխարհի 67 երկրներում: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-նԱյս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Հուլիսի 27-ի դրությամբ, 67 երկրներ և տարածքներ հայտնել են 2007 թվականից ի վեր միջատների միջոցով Զիկա վիրուսի փոխանցման վկայության մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում` նշելով, որ 64 պետություններում և տարածքներում վիրուսի փոխանցման դեպքեր գրանցվել են 2015-ին և 2016-ին:
Ընթացիկ տարվա փետրվարից ի վեր` 11 երկրներ հայտարարել են մարդուց մարդուն Զիկա վիրուսի փոխանցման վկայությունների մասին, հավանաբար, սեռական ճանապարհով, նշում է ԱՀԿ-ն: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնագետներն ուսումնասիրում են վարակվելու 2 դեպք, որոնք կապված չեն հիվանդների` Զիկա վիրուսով առկա երկրների այցելության հետ:
14 երկրների և տարածքների իշխանություններ տեղեկացրել են կազմակերպությանն այն մասին, որ իրենք բացահայտել են կենտրոնական նյարդային համակարգի խախտման դեպքեր նորածինների մոտ` Զիկա վիրուսով վարակվելու պատճառով:










