Մարդասիրական միջանցքներով տասնյակ ընտանիքներ լքել են Հալեպի արևելյան շրջանները

17:14 • 30.07.16

Տասնյակ խաղաղ բնակիչներ հեռացել են սիրիական բանակի կողմից արգելապատված Հալեպի արևելյան շրջաններից մարդասիրական միջանցքներով, այդ մասին հայտնել է ՍԱՆԱ գործակալությունը:


Գործակալության տվյալներով՝ փախստակնները ոտքով հասել են Սալահ-էդ-Դին թաղամաս, որտեղ նրանց դիմավորել են սիրիացի զինծառյողները և սիրիական Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս օգնել են նրանց հասնել իշխանությունների կողմից տրամադրվող հանրակացարան:

Ուրբաթ օրը Հալեպի նահանգապետ Մուհամեդ Մարվան Էլբին հայտարարել է, որ ահաբեկիչները «խոչընդոտում են Հալեպի արևելյան թաղամասերից մի քանի տասնյակ ընտանիքների տարհանմանը»: Նա հայտնել է, որ սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Հալեպի արևմտյան հատվածի քաղաքային իշխանությունները ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղ բնակիչներ ընդունելու համար:

Հուլիսի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան և Դամասկոսը մասշտաբային մարդասիրական գործողություն են սկսում Հալեպում: Նրա խոսքերով՝ քաղաքից դուրս գալու համար կստեղծվի չորս միջանցք՝ երեքով Հալեպից կկարողանան դուրս գալ խաղաղ բնակիչները և զենքը վայր դրած գրոհայինները, իսկ չորրորդը նախատեսված է զենքով գրոհայինների համար: