Ահաբեկչության սպառնալիքի պատճառով Ամստերդամի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

15:07 • 30.07.16

Նիդերլանդների գլխավոր «Սխիպհոլ» օդանավակայանում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Այդ մասին հայտնել է Հարլեմերմեյր քաղաքի քաղաքապետարանը, որի տարածքում գտնվում է օդանավակայանը, գրում է ТАСС-ը:

 

«Անվտանգության միջոցներն ուժեղացնելու մասին որոշումը կայացվել է ահաբեկչության և անվտանգության հետ պայքարի ազգային համակարգողի հետ համատեղ»,- ասված տեղի իշխանությունների հայտարարությունում:

 

Օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացվել է այդ մասին դեռ երեկ:

 

Ականատեսների տվյալներով՝ ռազմական ոստիկանության աշխատակիցները զննում ն բոլոր ավտոմեքենաները, որոնք մտնում են օդանավակայանի տարածք, իսկ որոշ տրանսպորտային միջոցներ մանրամասն ստուգվում են:

 

Թե ինչ վտանգի մասին է խոսքը, չի հստակեցվում: Ավտոմեքենաների ստուգումներից բացի, «ձեռնարկվել են մի շարք միջոցներ, որոնք տեսանելի չեն անզեն աչքով»,- ընդգծել են իշխանությունները: