Շոտլանդիայիում 77 մանկապիղծներ են ձերբակալվել
Շոտլանդիայում 77 մարդ է ձերբակալվել մանկապիղծների դեմ խոշոր գործողության արդյունքների հիման վրա, գրում է Euronews-ը:
Նրանց մոտ հայտնաբերվել են տասնյակ միլիոնավոր լուսանկարներ: Ձերբակալվածներին կներկայացվեն մեղադրանքներ ոտնձգությունների, բռնաբարությունների, անպարկեշտ նյութերի և թմրանյութերի տարածման համար:
Ոստիկանությունը բացահայտձել է ավելի քան 500 զոհի մասին, որոնցից ամենափոքրը եղել է 3 տարեկան:
«Նրանք փնտրում են այնպիսի մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով խոցելի են համարվում: Հանցագործները նրանց մասին անձնական տեղեկություններ են հավաքում, որոնք կարելի է օգտագործել, և առաջարկում են լուսանկարների փոխանակում: Դա կարող է հանգեցնել իրական հանդիպման առաջարկի, որը կավարտվի ոտնձգությամբ»,- հայտնել է շոտլանդական ոստիկանության ներկայացուցիչ Մալքոլմ Գրեխեմը:
Դետեկտիվ Էնդի Մաքուիլայմսը նշել է, որ ձերբակալվածներից 3-ի մոտ եղել են տասնյակ միլիոնավոր լուսանկարներ համակարգիչներում և այլ սարքավորումներում:










