Հրանտ Բագրատյանը գլխուղեղի կաթված է ստացել
Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման, բուժման ընթացքում` հուլիսի 29-ին, գլխի կաթված է ստացել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» կուսակցության լրատվության վարչությունը:
Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի բրիտանական հոսպիտալում։ Հրանտ Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես։










