Բուլղարիան Եվրահանձնաժողովից լրացուցիչ 6 միլիոն եվրո կստանա սահմանների հսկողությունն ապահովելու համար

17:12 • 30.07.16

Բուլղարիան լրացուցիչ օգնություն կստանա Եվրահանձնաժողովից իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը, գրում է ТАСС-ը:

«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները թույլ չեն տալիս լավատես լինել, այդ պատճառով լրացուցիչ օգնություն ենք խնդրել Եվրամիությունից սահմանների անվտանգության ապահովման համար: Հաստատվել է, որ մենք կստանանք 6 միլիոն եվրո»,- ասել է վարչապետը լրագրողների հետ զրույցում:

Բորիսովը հստակեցրել է, որ բացատրել է Բրյուսելի իր գործընկերներին, որ անհրաժեշտ են միջոցներ սահմանին կառուցապատման, անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման համար: