Մեքսիկայի իշխանությունները հունիսին ավելի քան 38 տոննա տարբեր տեսակի թմրանյութ են առգրավվել
Մեքսիկայի իրավապահ մարմինները ընթացիկ տարվա հունիսին հանցավոր խմբավորումներից և մաքսանենգերից ավելի քան 38.1 տոննա տարբեր տեսակի թմրանյութեր են առգրավվել, հայտնել է Հասարակական անվտանգության ազգային համակարգը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ խոսքն այնպիսի արգելված նյութերի մասին է, ինչպես մարիխուանան, կոկայինը և մետամֆետամինը: Բացի թմրանյութերից, հանցագործներից առգրավվել են նաև ավելի քան 2.1 մլն դոլար, ևս 179.400 ԱՄՆ դոլար, 606 տրանսպորտային միջոց, 320 միավոր հրազեն և ավելի քան 41.000 զինամթերք:
Առնվազն 10 օրում երկրի սահմաններին զինվորականները մի քանի մոտորանավակ են առգրավվել, որոնցով ավելի քան 1.6 տոննա կոկային է տեղափոխվել:










