Ֆրանսիայում մեղադրանք Է առաջադրվել ահաբեկիչների հավանական մեղսակիցներին

15:23 • 30.07.16

Նոյեմբերի 13-ին  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետաքննության շրջանակներում Ավստրիայից Ֆրանսիա տեղափոխված երկու տղամարդու ներկայացվել են ահաբեկչական միավորմանն անդամակցելու մեղադրանք, հաղորդում է Reuters-ը։

 
Նշվում է, որ այժմ մեղադրյալները, որոնց անունները չեն հրապարակվում, գտնվում են Ֆրանսիայի քրեակատարողական հաստատություններից մեկում։
 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավստրիական Լինց քաղաքի Բարձրագույն շրջանային դատարանը բավարարել է Փարիզում իրականացված ահաբեկչական ակտի ենթադրյալ մասնակիցներին տեղափոխելու՝ Ֆրանսիայի իշխանությունների հայցը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն անցած տարի ավստրիական Զալցբուրգ քաղաքում ձերբակալված ծագումով ալժիրցի և պակիստանցի երկու տղամարդու մասին է, ովքեր մի քանի այլ իրավախախտումների հետևանքով կալանքի տակ են վերցված եղել։