Հաքերները կոտրել են Հիլարի Քլինթոնի շտաբի համակարգիչները. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգչային ցանցը ենթարկվել է հաքերային հարձակման: Այդ գործի հետաքննությանը միացել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Արդարադատության նախարարության ազգային անվտանգության բաժինը պարզում է` սպառնո՞ւմ են երկրի անվտանգությանը արդյոք հաքերային հարձակումները, որոնք ուղղված են ընդդեմ Դեմոկրատական կուսակցության քաղաքական կազմակերպության»,- նշում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրները հայտնում են, որ հետաքննությանը նախարարության մասնակցությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում որևէ այլ երկրի են կասկածում հարձակման հետ կապ ունենալու համար։










