Սարի թաղում գիշերվա միջադեպի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվածների վիճակը կայուն է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ քաղաքացիների և ոստիկանների միջև բախման հետևանքով իրենց մոտ տեղափոխված բոլորի վիճակը կայուն է:
«Տասը հոգի արդեն դուրս է գրվել հիմա վերակենդանացման բաժին համայցից հետո էլի դուրսգրումներ կլինեն»,-ասաց նա և նշեց, որ իրենց մոտ ներկայումս մոտ 35 մարդ կլինի:
Հիշեցնենք, որ գիշերը Խորենացի փողոցում և Սարի թաղում «Սասնա ծռերին» սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու հետևանքով, ըստ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի, նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:










