Կոսովոյում գարեջրի փառատոնի ժամանակ ավելի քան 40 մարդ է վիրավորվել

12:37 • 30.07.16

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող գարեջրի փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան 40 մարդ է վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական RTS հեռուստաալիքին։

 

Նշվում է, որ իրարանցումը սկսվել է այն բանից հետո, երբ հրապարակում հանգստացող մարդիկ կրակոցներ են լսել, խուճապի մատնվել ու փախուստի դիմել։

 

Փառատոնի կազմակերպիչների խոսքերով՝ դա եղել է «երկու երիտասարդի միջև բախում»։ Հեռուստաալիքը մանրամասնում է, որ մեկ մարդ հրազենային վնասվածք է ստացել։