Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում 28-ամյա քաղաքացի է խեղդվել

17:56 • 30.07.16

Հուլիսի 30-ին՝ ժամը 10.39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին: