Մերձմոսկովյան շրջանում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ
Մերձմոսկովյան Օդինցովյան շրջանում բռնկված հրդեհի արդյունքում չորս մարդ է մահացել, այդ թվում՝ յոթ և ինը տարեկան երեխաներ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժնի հայտարարությանը։
«Օդինցովյան շրջանի բնակարաններից մեկում հրդեհի մարման ընթացքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Հրդեհի փաստով Օդինցովո քաղաքի Քննչական կոմիտեն մինչքննչական ստուգում է անցկացնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Քննիչների ենթադրությամբ՝ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ էլեկտրական լարերի անսարքությունը կամ կրակի հետ անփույթ վերաբերմունքը։










