Պապուա Նոր Գվինեայի ափերին 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:24 • 30.07.16

Պապուա Նոր Գվինեա խաղաղօվկիանոսյան պետության ափերին շաբաթ 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:

Ցնցումները գրանցվել են շաբաթ 13:19-ի դրությամբ (երևանյան ժամանակով` 17:19-ին)` Բուգենվիլ կղզու Պանգունա քաղաքից 77 կմ հեռավորությամբ: Զնցումների օջախը գտնվել է 60 կմ խորությամբ:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: