Շոտլանդացիների մեծամասնությունը ցանկանում է Մեծ Բրիտանիայի կազմում մնալ. հարցում
Շոտլանդացիների մեծամասնությունն աջակցում է Շոտլանդիայի` Մեծ Բրիտանիայի կազմում մնալու նախաձեռնությանը, անկախ Brexit-ից: Այս մասին վկայում են հարցման տվյալները, գրում է Reuters-ը:
Մեկ ամիս առաջ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստարջենը հայտարարել է, որ Brexit-ը կրկին թույլ կտա բարձրացնել Շոտլանդիայի անկախության մասին հարցը: Սակայն շոտլանդացիների մոտ 53%-ը, հարցման արդյունքների համաձայն, այս պահին երկիրը տեսնում է Մեծ Բրիտանիայի կազմում:
Շոտլանդիայի բնակիչների շարքում ԵՄ-ի կազմից դուրս գալու կողմնակիցների քանակը եղել է ամենքիչը: Եթե անգլիացիների 52%-ը նախկինում կողմ էր ԵՄ-ի կազմից դուրս գալուն, ապա շոտլանդացիների շարքում այդ քայլին կողմ է արտահայտվել բնակչության միայն 38%-ը:










