Սիրիացի աշխարհազորայինները հայտնում է, որ Հալեպում գրոհայինները զենքը վայր են դնում
Հալեպում տարբեր զինված խմբերի գրոհայինները զենքը վայր են դրել և հանձնվում են կառավարական բանակին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են քաղաքի աշխարհազորայինները:
«Դեռ չի կարելի ասել, որ գրոհայինները զանգվածաբար հանձնվում են: Բայց Սալահեդինից և Շեյխ Մաքսուդից (քաղաքի թաղամասեր) վերջին երկու օրվա ընթացքում արդեն դուրս են եկել մի քանի տասնյակ մարդիկ»,- ասել են աշխարհազորայինները:
Բանակի հրամանատարության առաջարկն ընդունած գրոհայինները հանձնել են զենքը, ինչից հետո նրանց ուղղել են հատուկ ծառայությունների բաժին, որտեղ կանցնեն բոլոր անհրաժեշտ գործընթացները նախքան համաներում ստանալը և խաղաղ կյանքին վերադառնալը:










