Տեխասում 16 ուղևորով օդապարիկ է ընկել
ԱՄՆ Տեխաս նահանգում շաբաթ առավոտյան (երևանի ժամանակով` 16:40-ին) 16 ուղևորների տեղափոխող օդապարիկ է ընկել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, օդապարիկն ընկնելուց առաջ բռնկվել է օդում: Միջադեպը տեղի է ունենցել Լոքհարթ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Օստինից հարավ: Տուժածների կամ զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Դեպքի վայր է ժամանել Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության քննչական խումբը:










