Թուրքիայի հարավ-արևելքում զինվորականները 35 քուրդ զինյալի են ոչնչացրել
Թուրք զինվորականները երկրի հարավ-արևելքում բախումների ընթացքում ոչնչացրել են երկրում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 35 անդամի, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին:
Գործակալության տեղեկություններով՝ քրդերը փորձել են շաբաթ առավոտյան հարձակվել Հաքքարի նահանգի բազայի վրա, որտեղ մեկ օր ավելի շուտ նույնպես հարձակում է իրականացվել: Ուրբաթ օրվա բախումների ժամանակ ութ թուրք զինվորական է զոհվել, 25 հոգի վիրավորվել է:










