Ճապոնիայում վաճառքի կհանվի ոչ արցունքաբեր սոխի տեսակ

23:42 • 31.07.16

Մարդկանց մեծ մասը կհաստատի, որ խոհանոցում ամենաչսիրած գործերից մեկը արցունքաբեր սոխը կտրատելն է: Այնուհանդերձ` իրավիճակը շուտով կարող է փոխվել, քանի որ աշնանից սկսած Ճապոնիայում վաճառքի է հանվելու նոր տեսակի սոխ, որը կտրատելիս արցունքներ չի առաջանում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, ճապոնական House Foods Group ընկերության պնդմամբ, դրանք լինելու են աշխարհում առաջին նմանատիպ սոխերը:

Հայտնի է, որ ճապոնացի գիտնականները դրանց բաղադրության մեջ ավելացրել են արցունքների առաջացումը կանխող հատուկ էնզիմներ:

Նշվում է, որ նորույթը կրկնակի թանկ է լինելու սովորական սոխից:

 

Ճապոնիայում վաճառքի կհանվի ոչ արցունքաբեր սոխի տեսակ