Ավստրալիայում հայտնվել է Քլինթոնի` լողազգեստով որմնանկարը (լուսանկարներ)
Ավստրալական Մելբուրն քաղաքի շինություններից մեկի արտաքին պատին հայտնվել է ինքնատիպ որմնանկար, որի հերոսուհին ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Հիլարի Քլինթոնն է:
Ինչպես նշում է The Guardian-ը, կին քաղաքական գործիչը, ով ավելի վաղ զբաղեցրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը, պատկերվել է բավական սեքսուալ տեսքով` ԱՄՆ-ի դրոշի գույներով լողազգեստով:
Սակայն տեղի բնակիչների բողոքներից հետո քաղաքապետարանը ստիպել է որմնանկարի հեղինակին որևէ կերպ ձևափոխել նկարը, որպեսզի այն վիրավորական չլինի: Արդյունքում որմնանկարի հեղինակը Քլինտոնին ծածկել է սև փարանջայով:
Հետաքրքրական է, որ քաղաքի մեկ այլ հատվածում հայտնվել է նախագահական մրցապայքարի մյուս մասնակցի ` Դոնալդ Թրամփի կնոջ որմնանկարը, որը ոչ պակաս սկանդալային է: Դրանում Մելանյա Թրամփը պատկերված է մերկ, իսկ նրա կրծքերի փոխարեն նկարված են Թրամփի գլուխները:












