Ներկայացվել է Lamborghini Huracan ռոդսթերի «գերհզոր» տարբերակը` 860 ձիաուժ հզորությամբ (լուսանկարներ)

23:26 • 02.08.16

Novitec Torado ընկերությունը թյունինգային կատարելագործումների ծրագիր է ներկայացրել Lamborghini Huracan-ի Spyder մոդելի բաց տանիքով սուպերքարի համար: 

Ինչպես գրում է Motor.ru-ն` ձևափոխությունների արդյունքում ռոդսթերի շարժիչի հզորությունն ավելացել է` հասնելով 860 ձիաուժի:

Սուպերքարը համալրվել է թափքի ածխածնային տարրերով, որոնցից են դիմացի սպոյլերը, հետևի դիֆուզորը, հավելյալ օդամղիչները: Բոլոր տարրերը նախապես փորձարկվել են աերոդինամիկ խողովակում:

Ռոդսթերը զինվել է 5.2 լիտր տարողությամբ V10 շարժիչով, որի հզորությունը 610 ձիաուժից հասցվել է 860-ի: Սուպերքարի դինամիկ բնութագրիչները չեն նշվում:

Ստանդարտ  Lamborghini Huracan Spyder-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 324 կմ/ժամ:

 

 

 

Ներկայացվել է Lamborghini Huracan ռոդսթերի «գերհզոր» տարբերակը` 860 ձիաուժ հզորությամբ (լուսանկարներ)