McDonald's-ը հրաժարվի արհեստական կոնսերվատնտներից

01:54 • 02.08.16

Արագ սննդի ամերիկյան McDonald's ցանցը կհրաժարվի իր արտադրությունում որոշակի մթերքների արտադրությունից: Ինչպես հաղորդում է AP գործակալությունը՝ ընկերության ղեկավարությունը նման որոշման է եկել հանուն ավելի առողջ և օգտակար ճաշացանկի ստեղծման:

Սպասվում է, որ հավի նագգետների պատրաստման մեջ չեն օգտագործվի որոշակի արհեստական կոնսերվանտներ, իսկ բուրգերների հացի մեջ չի ավելացվ եգիպտացորենի սիրոպ:

Վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ում McDonald's սրճարանները գրանցել են պահանջարկի նվազում, քանի որ հանրահայտ բրենդի մրցակիցները հանդես են գալիս ավելի առողջ և օրգանական ճաշացանկերով: