Չինացիները փորձարկել են խցանումների մեջ չընկնող ավտոբուս (լուսանկարներ, տեսանյութ)

11:52 • 03.08.16

Խցանումների տհաճ խնդիրը մասնամբ լուծելու համար չինացի ինժեներները ստեղծել են բացառիկ ավտոբուս, որը հեշտորեն անցնում է սովորական մեքենաների վրայով` կանխելով խցանման հավանականությունը:

 

Ինչպես նշում է The Verge-ը, ինքնատիպ փոխադրամիջոցը ստացել  է TEB-1 անվանումը: Դրա  առաջին  թեստ դրայվը կայացել է երեկ` Հեբեյ նահանգի քաղաքներից մեկում:

 

Հայտնի է, որ ավտոբուսն ունի 22 մ երկարություն, 4.8 մ բարձրություն և 7.6 մ լայնություն: Մինչդեռ դրա տակ կա 2 մ բարձրությամբ ազատ տարածք, որտեղով անարգել կարող են անցնել մյուս փոխադրամիջոցները:

 

Նշվում է, որ ավտոբուսը նախատեսված է 300 ուղևորի համար:

 

Չինացիները փորձարկել են խցանումների մեջ չընկնող ավտոբուս (լուսանկարներ, տեսանյութ)