Microsoft-ը 3.000 դոլարով վաճառքի է հանել HoloLens վիրտուալ իրականության սարքը
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը վաճառքի է հանել վիրտուալ իրականության HoloLens սարքը, որը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ-ի ու Կանադայի բնակիչների համար:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթն արժե 3.000 դոլար: Այն կարելի է պատվիրել Hololens-իր պաշտոնական կայքում:
Ընկերության ներկայացուցիչները նշել է, որ թեև սարքի վաճառքն ազատ է, այնուհանդերձ`այն նախատեսված է ծրագրավորողների, հետազոտողների ու ՏՏ ոլորտի այլ նեղ մասնագետների համար:










