Ամերիկացիները պատրասվում են լուսնային նոր առաքելություն իրականացնել

12:51 • 03.08.16

Ամերիկյան Moon Express մասնավոր օդատիեզերական ընկերությունը շուտով թույլտվություն կստանա ԱՄՆ-ի կառավարությունից  լուսնային առաջին մասնավոր առաքելության իրականացման համար, ինչի մասին հայտնում է The Verge-ը:

 

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Moon Express-ը նպատակ է ունի MX-1 լուսնագնացի միջոցով հեռազոտել Երկրի բնական արբանյակի մակերևույթը:

 

Եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, ապա լուսնագնացն իր պատմական վայրէջքը կկատարի 2017թ. դեկտեմբերի 31-ին:

 

 

Ամերիկացիները պատրասվում են լուսնային նոր առաքելություն իրականացնել