Հյուսիսային Ամերիկայում Samsung-ի սմարթֆոններն ավելի պահանջված են, քան  Apple-ի արտադրանքը

06:05 • 03.08.16

Հարավկորեական Samsung  սմարթֆոնների արտադրողը երկու տարվա ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Apple-ից:  Այդ մասին տեղեկացվում է Strategy Analytics գործակալության մարքեթինգային հաշվետվությունում, հաղորդում է TASS-ը:

Գործակալության հաղորդագրությունու ասվում է, որ Samsung Electronics-ի վաճառքի չափը աճել է 5%-ով՝ հասնելով 32,7%-ի: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հյուսիամերիկյան շուկայում Apple-ի արտադրանքի վաճառքը նվազել է  32,6 %-ով՝ հասնելով  24,5%-ի: Նման իրավիճակ այս շուկայում առաջին անգամ է գրանցվել վերջին երկու տարվա ընթացքում:

Երրորդ հորիզոնականը բաժին է հասել LG Electronics-ին, որի բաժինը կազմել է 16,3%:

 

Հյուսիսային Ամերիկայում Samsung-ի սմարթֆոններն ավելի պահանջված են, քան  Apple-ի արտադրանքը