Թերքաշությունը կարող է բարձրացնել Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը

15:53 • 03.08.16

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի գլխավոր հիվանդանոցի փորձագետները վերջին հետազոտությունների հիման վրա հայտնել են թերքաշության և Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկի միջև հնարավոր կապի մասին, հաղորդում է West Info կայքը։

 

Նշվում է, որ հետազոտողները զննել են 62-90 տարիքային խմբի 280 առողջ մարդու։ Նրանց տարիքը, սեռն ու կրթությունը ուսումնասիրելուց հետո բժիշկները հայտնաբերել են, որ մարմնի զանգվածի ամենացածր ինդեքսն ունեցող մարդկանց մոտ գրանցվել է ամիլոիդ սպիտակուցի մակարդակի բարձրացում, ինչի արդյունքում նրանք ամենաշատն են ենթարկվում Ալցհայմերի հիվանդության ձեռքբերման ռիսկին։

 

Հետազոտողները պատմել են, որ երևույթն ավելի բազմակողմանիորեն վերլուծելու և մեկնաբանելու նպատակով իրենք պլանավորում են շարունակել ուսումնասիրությունները։

Թերքաշությունը կարող է բարձրացնել Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը