Քիմիկոսները վիտամիններով աշխատող մարտկոց են ստեղծել

15:27 • 03.08.16

Կանադացի քիմիկոսներն ու ֆիզիկոսները ստեղծել են վիտամիններով աշխատող էներգասնուցման նոր աղբյուր։ Դրա հիմնական բաղադրիչն է ֆլավինը (վիտամին B2), որի մոլեկուլներն իրենց մեջ էլեկտրաէներգիա են հավաքում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով  Advanced Functional Materials կայքում հրապարակված գիտական հոդվածին։

 

«Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք բնության պարգևներն ու փորձել էլեկտրոնիկա ստեղծելու համար համապատասխան նյութեր գտնել։ Բնությունը հաճախ բարդ միացություններ է ստեղծում, և դրանց օգտագործումը թույլ է տալիս նոր սարքավորումների ստեղծման գործընթացում ժամանակ տնտեսել»,- ասել է Տորոնտոյի համալսարանի գիտնական Դուայթ Սեֆերոսը։

 

Գիտնականների խոսքերով՝ վերջին հայտնագործությունը դառնալու է սովորական լիթի-իոնային մարտկոցների արժանի մրցակից։

 

Քիմիկոսները վիտամիններով աշխատող մարտկոց են ստեղծել