Xiaomi ընկերությունը վիրտուալ իրականության նորագույն «սաղավարտներ» է ներկայացրել (լուսանկարներ)
Չինական Xiaomi ընկերությունը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել, որն ստացել է Xiaomi Mi VR անվանումը:
Ինչպես հաղորդում է The Verge-ը, նորագույն գաջեթի շնորհիվ հնարավոր է դիտել պանորամային տեսանյութ, 3D-տեսանյութ և խաղալ վիրտուալ իրականության տիրույթում:
Սարքավորումը դիզայնով նման է Google-ի տարբերակին: Սաղավարտը պատրաստվել է պլաստիկից` լայկրայից ներդիրներով: Գաջեթի ներսում սմարթֆոն է դրվում` շղթայի ամրակների միջև: Կորպուսի վրա նաև հատուկ տեղեր կան տեսախցիկի համար:
Xiaomi Mi VR սարքը համատեղելի է 4.7-5.7 դյույմ էկրանով սմարթֆոնների հետ: Սարքավորումը կառավարվում է Android-ի համար նախատեսված համապատասխան հավելվածով:
Xiaomi Mi VR-ի գինը դեռևս չի հաղորդվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով` այն ընդամենը 7 դոլար կարժենա:

















